AKP. Արձանագրությունների վավերացման համար վերջնական ժամկետ չկա20 հոկտեմբերի 2009 - 18:08 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի կառավարությունը Ցյուրիխում ստորագրված Արձանագրությունները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին ընթացիկ շաբաթվա մեջ կուղարկի երկրի խորհրդարան, սակայն դրանց վավերացման վերջնական ժամկետ չկա: Այդ մասին հայտնել է Թուրքիայի խորհրդարանական խմբի նախագահ, Արդարություն եւ զարգացում (AKP) կուսակցության անդամ Բեքիր Բոզդագը: «Վավերացման գործընթացը կտեւի այնքան ժամանակ, մինչեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում առաջընթաց արձանագրվի»,- ասել է թուրք պատգամավորը:Արձանագրությունները շուտով կներկայացվեն Թուրքիայի խորհրդարան, բայց դեռեւս պարզ չէ, թե երբ տեղի կունենա քվեարկությունը: Դրանց վավերացման համար վերջնական ժամկետ չկա, եւ ինչպես գրում է թուրքական Today's Zaman թերթը, դրանց վավերացման գործընթացը կարող է մի քանի տարի տեւել: Չորեքշաբթի օրը Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն թուրքական խորհրդարանում Արձանագրությունների վերաբերյալ ելույթ կունենա: «Թե երբ կվավերացվեն Արձանագրությունները, կախված է մեր խորհրդարանից»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |