Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է ԱԱՀՈՒ-ի վերաբերյալ համաձայնագիրը

PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ-ի Արագ արձագանքման հավաքական ուժերի (ԱԱՀՈւ) Համաձայնագիր է ստորագրել: ՀԱՊԿ-ի քարտուղարությունը Բելառուսի նախագահի կողմից ստորագրված փաստաթղթերի փաթեթ է ստացել, որը կապ ունի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման հետ:



Փաստաթղթերի փաթեթի մեջ են մտնում` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Արագ արձագանքման հավաքական ուժերի Համաձայնագիրը, «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Արագ արձագանքման հավաքական ուժերի կազմի մասին» ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը, «ՀԱՊԿ քարտուղարության թվաքանակի եւ կառուցվածքի եւ փոփոխման մասին» ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը եւ այլ նմանատիպ փաստաթղթեր:



Նշված փաստաթղթերը ստորագրվել են ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ընթացքում` ս. թ. հունիսի 14-ին Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի նախագահների կողմից:



Բելառուսի նախագահը ստորագրել է նաեւ այլ փաստաթղթեր, հաղորդում է ՀՀ-ում ՀԱՊԿ-ի ներկայացուցչությունը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---