Հայ-թուրքական արձանագրությունները դեռեւս չեն ներկայացվել Հայաստանի Սահմանադրական դատարան

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին ստորագրված արձանագրությունները դեռեւս չեն ներկայացվել Հայաստանի Սահմանադրական դատարան` երկրի Սահմանադրությանը դրանց համապատասխանությունը պարզելու համար: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել ՍԴ մամլո ծառայության ղեկավար Հովհաննես Պապիկյանը:



Ըստ Հայաստանի Սահմանադրության եւ «Միջազգային օրենքների մասնի» օրեքնի, Հայաստանի նախագահը միջազգային փաստաթղթերը ներկայացնում է Սահմանադրական դատարան` պարզելու համար, թե համապատասխանում են դրանք արդյոք երկրի գլխավոր օրենքին: Որոշում ընդունելով, ՍԴ-ն փաստաթուղթը ետ է ուղարկում նախագահին եւ միայն դրանից հետո այն կարող է ներկայացվել Ազգային ժողովի վավերացմանը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---