ՀԱՊԿ փորձագետները խորհրդակցություններ կանցկացնեն Մոսկվայում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 22-23-ին Մոսկվայում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Միացյալ շտաբում տեղի կունենան ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների փորձագետների խորհրդակցությունը` այն փաստաթղթերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ, որոնք կանոնակարգում են հավաքական անվտանգության համակարգի միջոցների եւ ուժերի ձեւավորումն ու գործունեությունը: Դա պայմանավորված է առաջին հերթին նրանով, որ անհրաժեշտ է հաշվի առնել ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի համալրման, կիրառության, կառավարման եւ համակողմանի ապահովման առանձնահատկությունները:



«Փորձագետները կքննարակեն ուժերի կազմավորման եւ գործունեության կարգի, նրանց կարգավիճակի, հավաքական որոշումների ընդունման եւ իրականացման կարգի մասին փաստաթղթերի նախագծերը: Առանձին կքննարկվի նաեւ ՀԱՊԿ ԱԱՀՈւ-ի զինման հարցը ժամանակակից եւ համատեղելի զենքով, ռազմական եւ հատուկ տեխնիկայով»,-ասել են ՀԱՊԿ Քարտուղարությունում: Խորհրդակցություններին կմասնակցեն ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների շահագրգիռ նախարարությունների եւ գերատեսչությունների փորձագետները, հաղորդում է ՀՀ-ում ՀԱՊԿ ազգային ներկայացուցչությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---