«Freie Universitat Berlin» համալսարանում փակվելու է հայագիտության ամբիոնը

PanARMENIAN.Net - Բեռլինի «Freie Universitat Berlin» համալսարանում փակվելու է հայագիտության ամբիոնը: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է «Freie Universitat Berlin»-ի դասախոս, հայկական բաժնի հնդեվրոպական եւ համեմատական լեզվաբանության դոկտոր Ժիրայր Քոչարյանը: «Քանի որ հնդեվրոպական եւ համեմատական լեզվաբանության ամբիոնների ֆինանսավորումը կրճատվում է, հայագիտության ամբիոնը նույնպես հայտնվել է այն ամբիոնների թվում, որոնք փակվելու են»,- ասել է Ժիրայր Քոչարյանը: Նրա խոսքով, զանազան երկրներ վճարում են այն ամբիոնի համար, որը ներկայացնելու է իրենց երկիրն ու մշակույթը: «Համալսարանի տնօրենն ասել է, որ պատրաստ է սրահ տրամադրել եւ դասախոսական սենյակ բացել, որի բյուջեն կկազմի 48 000 եվրո: 24 000 վճարելու է համալսարանը, իսկ մնացած գումարը` հայկական կողմը»,- ասել է նա` ավելացնելով, որ դրա հիման վրա հետագայում կարելի է ամբիոն բացել:



«Եթե մենք չունենանք մեր ամբիոնը, մենք ոչ միայն կկորցնենք մեր գիտական կենտրոնը, այլեւ Գերմանիայում Հայաստանի ներկայությունն ու վարկը»,- նշել է Քոչարյանը` ավելացնելով, որ ադրբեջանցիներն արդեն պատրաստում են իրենց ամբիոնը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---