Հոկտեմբերի 21-ին Ստեփանակերտում Հայաստանի եւ ԼՂՀ նախագահների մասնակցությամբ խորհրդակցություն կկայանա21 հոկտեմբերի 2009 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 21-ին հերթական երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Ինչպես հաղորդում է ՀՀ ղեկավարի մամլո ծառայությունը, այցի շրջանակներում Սերժ Սարգսյանն այցելել է հայկական բանակի պաշտպանական դիրքեր, որտեղ ծանոթացել է զինված ուժերի մարտական պատրաստությանը, բանակաշինության ընթացիկ աշխատանքներին:Նախագահը մասնակցել է Արցախի պաշտպանական բանակի սպայակազմի համար կառուցված նոր շենքի բնակարանամուտի արարողությանը, զրուցել զինծառայողների ընտանիքների անդամների հետ, ապա շրջայց է կատարել ժամանակակից պայմաններին համապատասխան վերակառուցված եւ կահավորված հրետանու տեխնիկական ապահովման եւ սպասարկման կետերից մեկում: Հոկտեմբերի 21-ի երեկոյան Ստեփանակերտում կկայանա խորհրդակցություն, որին կմասնակցեն երկու հայկական պետությունների նախագահները, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԼՂՀ Պաշտպանության բանակի բարձրագույն սպայակազմի ներկայացուցիչները: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |