Ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի, որը լրտեսություն էր անում հօգուտ Ադրբեջանի21 հոկտեմբերի 2009 - 21:08 AMT PanARMENIAN.Net - Երեւանում ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի Գեւորգ Հայրապետյանը, որին կասկածում են ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ համագործակցության համար:«Օպերատիվ-հետախուզական եւ հետաքննչական աշխատանքների արդյունքում Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության մարմինները ձերբակալել են ՀՀ քաղաքացի Գեւորգ Հայրապետյանին, որը համագործակցում էր ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ»,- հաղորդում է ՀՀ ԱԱԽ մամլո կենտրոնը: Գ.Հայրապետյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ ՔՕ 299-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն (պետական դավաճանություն եւ լրտեսություն): Հայրապետյանը պահեստի փոխգնդապետ է: 2007թ. նա հեռացվել էր Հայաստանի ԶՈՒ շարքերից ռազմական եւ ծառայողական կանոնակարգի կոպիտ խախտման համար: Նույն գործով ձերբակալվել է նաեւ այլազգի մի քաղաքացի, որն իրականացնում էր կապը Հայրապետյանի ու ադրբեջանական հատուկ ծառայությունների միջեւ: Այս քրեական գործով հետաքննությունը վարում է Հայաստանի ԱԱԽ քննչական վարչությունը: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |