Անկարան դիվանագիտական հարաբերություններ կհաստատի Երեւանի հետ, սակայն չի բացի սահմանը քանի դեռ առաջընթաց չկա Ղարաբաղի հարցում21 հոկտեմբերի 2009 - 21:55 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանը շատ արագ կվավերացնի Հայ-թուրքական արձանագրությունները` դրանից ոչ մի վնաս չի լինի: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Սաբանչի համալսարանի փորձագետ, TESEV թուրքական կենտրոնի արտաքին քաղաքականության ծրագրերի ղեկավարի օգնական Այբարս Գորջուլուն: «Անկարան նույնիսկ կարող է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Արձանագրությունների վավերացումից հետո, սակայն հարցն այն է, թե երբ կբացվի հայ-թուրքական սահմանը: Ես վստահ չեմ, որ այն կբացվի, քանի դեռ առաջընթաց չկա Ղարաբաղի հարցում»,-ասել է թուրք փորձագետը: Ըստ նրա, թեեւ հայ պաշտոնյաները չեն կապում այդ երկու գործընթացները, թուրք պաշտոնյաները բազմիցս հակառակն են պնդել: «Այժմ Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ ԵԱՀԿ ՄԽ-ն պետք է համոզեն Ադրբեջանին ու Հայաստանին պայմանագիր կնքել մադրիդյան սկզբունքների վերաբերյալ: Արձանագրությունների ստորագրումը, հավանաբար, կարագացնի բանակցությունները ղարաբաղյան հակամարտության շուրջ»,-ասել է Ա.Գորջուլուն: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |