Սենատորներ Ռոբերտ Մենենդեսը եւ Ջոն Ենսայնը ԱՄՆ Սենատ են ներկայացրել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը22 հոկտեմբերի 2009 - 02:13 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամ, Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակից, սենատոր Ռոբերտ Մենենդեսը եւ Ջոն Ենսայնը ԱՄՆ Սենատ են ներկայացրել Հայոց ցեղասպանության մասին թիվ 252 բանաձեւը: Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը ողջունում է այդ սենատորների քայլը: Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը ներկայացվել է Ներկայացուցիչների պալատ կոնգրեսակններ Ադամ Շիֆի, Ջորջ Ռադանովիչի, ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանին աջակցության խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնեն ու Մարկ Կիրկը: Բանաձեւի կողմնակիցների ցուցակին են միացել արդեն Կոնգրեսի 130 անդամներ: ANCA-ի մամլո քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանը PanARMENIAN.Net ին հաղորդել է, որ Սենատ փոխանցելով բանաձեւը, Ռոբերտ Մենենդեսն ասել է հետեւյալը. «Մենք կարող ենք խաղաղ ապագա ստեղծել միայն այն բանից հետո, երբ ճանաչենք պատմության մութ էջերը եւ դասեր քաղենք անցյալից: 1,5 միլիոն հայեր դժոխքով են անցել եւ նրանց աղետալի վիճակի անտեսումը վիրավորում է նրանց հիշատակը եւ նրանց ժառանգներին: Արդեն բավական տեւական ժամանակ է ինչ մեր ազգը փորձում է պատմական արդարության հասնել եւ օգնել կանխել ապագա ոճրագործությունները»: Սենատոր Ենսայնն իր հերթին ընդգծել է, որ, միայն միավորելով ջանքերը եւ պնդելով, որ հայ ժողովրդի հանդեպ Ցեղասպանություն է իրագործվել, կարելի է հստակ ազդանշան հղել միջազգային հանրությանը, որ Ամերիկան աչք չի փակի անցյալի հանցագործությունների վրա: «Ամերիկահայերի անունից մենք շնորհակալություն ենք հայտնում ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության վերջնական ճանաչման ու դատապարտմանն ուղղված սենատորների ջանքերի համար»,-հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |