Տիգրան Սարգսյան. Հայաստանը կարեւորում է հարաբերությունների զարգացումը Ճապոնիայի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօրընդունել էճապոնական «Մինոֆագեն» դեղագործական ընկերության պատվիրակությանը` ընկերության նախագահ Տոկուիչիրո Ուտսունոմիայի գլխավորությամբ, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:



Ողջունելով ճապոնական պատվիրակության այցը ՀՀ կառավարություն` վարչապետը նշել է, որ մեր երկիրը կարեւորում է Ճապոնիայի հետ հարաբերությունների զարգացումը: Տիգրան Սարգսյանն ասել է նաեւ, որ Ճապոնիայի նորանշանակ վարչապետը մեր գիտական հանրության լավ բարեկամներից է:



Շնորհակալություն հայտնելով վարչապետին ընդունելության համար` «Մինոֆագեն» ընկերության նախագահը նշել է, որ ցանկանում է իր ներդրումը բերել հայ- ճապոնական հարաբերությունների զարգացմանը:



Զրուցակիցներն անդրադարձելեն դեղագործական բնագավառում համագործակցությանխնդիրներին, մասնավորապես Հայաստանումդեղամիջոցներիարտադրության հնարավորություններին: Կառավարության ղեկավարն իր աջակցությունն է հայտնել ոլորտի տնտեսապես արդյունավետ ու հեռանկարային ծրագրերին:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---