ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԻՐԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ ԹՈՒՐՔՄԵՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԱՌԱՔՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

PanARMENIAN.Net - Հաջորդ շաբաթ Թուրքմենստանի մայրաքաղաք կմեկնի Հայաստանի էներգետիկայի նախարարության աշխատանքային խումբը` Իրանի տարածքով Հայաստան թուրքմենական գազի առաքումների մասին համաձայնագիր նախապատրաստելու նպատակով: Այդ մասին հայտարարել է Թուրքմենստանում Հայաստանի Արտակարգ եւ Լիազոր Դեսպան Արամ Գրիգորյանը: Նրա խոսքերով, Թուրքմենստանի նախագահ Սափարմուրադ Նիյազովի հետ վերջերս կայացած հանդիպման ընացքում, թուրքմեն առաջնորդին է փոխանցվել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական ուղերձը` Իրան-Հայաստան գազատարի շինարարության հեռանկարների եւ Հայաստան թուրքմենական գազի տարանցման վերաբերյալ: Սպասվում է, որ Հայաստան թուրքմենական գազի առաքումների վերաբերյալ համաձայնագիրը կստորագրվի Թուրքմենստանի նախագահի առաջիկայում Երեւան կատարելիք պաշտոնական այցի ընացքում: Դեսպանը նաեւ նշել է, որ Թուրքմենստանի նախագահի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր: Դեսպանի խոսքերով, Նիյազովը բարձր է գնահատել հայ-թուրքմենական հարաբերությունների բարեկամական բնույթը եւ արտահայտվել է երկկողմ առեւտրա- տնտեսական համագործակցության զարգացման օգտին: Արամ Գրիգորյանը նշել է, որ վերջերս Աշգաբադում ի դեմս «Դվին» կոնցեռնի բացվել է Հայաստանի առեւտրային ներկայացուցչությունը, որը կզբաղվի երկկողմ տնտեսական համագործակցության ծրագրերի մշակմամբ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---