«ՊրոԿրեդիտ Բանկը» սկսել է Հայաստանի գյուղատնտեսության լայնածավալ վարկավորումը

PanARMENIAN.Net - «ՊրոԿրեդիտ Բանկի» նոր մասնաճյուղը Արտաշատ քաղաքում սկիզբ է նաեւ գյուղատնտեսության ֆինանսավորմանը:



«ՊրոԿրեդիտ Բանկը» ս.թ. հոկտեմբերի 1-ին Արարատի մարզի Արտաշատ քաղաքում բացեց ,Արտաշատե մասնաճյուղը, որը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ս.թ. սեպտեմբերի 23ին։ Մասնաճյուղը գտնվում է Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փ. 93 հասցեում։



Այսպիսով, «ՊրոԿրեդիտ Բանկը» ներկայացված է եւս մեկ մարզում։ «Արտաշատ» մասնաճյուղի բացումը նշանակալից է ոչ միայն մարզի բնակչությանը առավել հասանելի լինելով, այլ- նոր ճյուղի՝ գյուղատնտեսության ֆինանսավորման սկզբով։ Այժմ ՊրոԿրեդիտ Բանկը հնարավորություն է ընձեռում զարգանալու նա- գյուղատնտեսությամբ զբաղվող ձեռնարկություններին - գյուղացիական տնտեսություններին։



«ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸի գործադիր տնօրեն Բերտոլտ Հերցֆելդ խոսքերով` «Գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության կար-որ ճյուղերից մեկը լինելով, չունի բավարար ֆինանսավորման աղբյուրներ։ Մեր նպատակն է նպաստել նաեւ տնտեսության այս ճյուղի զարգացմանը եւ մենք շատ անելիք ունենք այս ուղղությամբ։ Արտաշատում մասնաճյուղի բացման հիմնական նպատակներից է խթանել գյուղատնտեսության զարգացումը։ Այս ծառայությունը բավականին մատչելի է, քանզի առանձնանում է իր բարենպաստ պայմաններով՝ վարկի մարման անհատական գրաֆիկով եւ գրավադրման ճկուն համակարգով։ Համոզված ենք, որ մենք էապես կնպաստենք գյուղատնտեսության զարգացմանը՝ սկսելով Արարատի մարզից եւ այնուհետեւ շարունակելով գյուղատնտեսության ֆինանսավորումը ՀՀ մյուս մարզերում»։
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---