Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դեպքում Բաքուն «մանկան պես» կնեղանա Անկարայից

PanARMENIAN.Net - Ներկայումս թուրք-ադրբեջանական փոխհարաբերություններում քաղաքական դիմակայություն կա, բայց այն երկար չի տեւի: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը: «Երբ կարգավորման գործընթացն իր ավարտին մոտենա, մենք կբախվենք Բաքվի մանկական նեղացկոտության հետ, որը ժամանակի ընթացքում կանցնի»,- ասել է փորձագետը: Նրա կարծիքով, Բաքվի եւ Անկարայի փոխհարաբերություններում առկա լարվածությունը կդիտվի հայ-թուրքական սահմանի բացումից հետո 6 ամսվա ընթացքում, բայց, ի վերջո, Ադրբեջանը կհասկանա, որ այդպես շարունակելն իմաստ չունի:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---