«Ամերիա» ՓԲԸ-ն հանդես է գալիս ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց եւ ներերակային թմրանյութեր օգտագործողների ուսումնասիրությամբ22 հոկտեմբերի 2009 - 20:18 AMT PanARMENIAN.Net - «Ամերիա» ՓԲԸ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Հայաստանյան Կլոր Սեղան բարեգործական միջեկեղեցական հիմնադրամի պատվերով Հայաստանում իրականացնում է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց - ներերակային թմրանյութեր օգտագործողների շրջանում հիմնարար ուսումնասիրություն: Այն կրում է անանուն բնույթ, եւ տվյալներն օգտագործվելու են միմիայն ընդհանրացված տեսքով:Ուսումնասիրությունը նպատակ ունի գնահատել ՄԻԱՎ-ով ապրող եւ ներերակային թմրանյութեր օգտագործող քաղաքացիներին պետական, մասնավոր, կրոնական, հասարակական, միջազգային կազմակերպությունների կողմից տրվող աջակցության արդյունավետությունը, հասարակությանն ինտեգրվելու գործընթացում Հայ Առաքելական Եկեղեցու կողմից ցուցաբերվող աջակցության մակարդակի բավարարվածության աստիճանը, ուսումնասիրության շահառուների կողմից ակնկալվող աջակցության այլ ուղղությունները, որոնք կարող են նպաստել հասարակությանն ինտեգրվելու գործընթացին, մասնագիտական խորհրդատվության լրացուցիչ պահանջները եւ այլն: Նախատեսվում է ուսումնասիրության արդյունքների վերլուծության միջոցով բացահայտել եւ գնահատելՄԻԱՎ-ով ապրող եւ ներերակային թմրանյութեր օգտագործող քաղաքացիների կարիքները` անհատական եւ նպատակային աջակցություն ցուցաբերելու համար: Ամերիան Հայաստանում խորհրդատվականառաջատար կազմակերպություն է: Ամերիանլայնածավալ աշխատանքներ էիրագործում կորպորատիվ վերակազմավորման, միաձուլումների եւձեռքբերումների, իրավաբանական խորհրդատվության, ուղղակի-պորտֆելային ներդրումների, բիզնեսիպլանավորման, ռազմավարական եւհարկային պլանավորման, ֆինանսական խորհրդատվության, պետական կառավարման եւ բարեփոխումների եւ այլ ոլորտներում: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |