Բաքվում կայացել է ՍՏՀԿ ԱԳՆԽ հանդիպումը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 22-ին Բաքվումկայացել է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի 21-րդ հանդիպումը, որին նախորդել է ՍՏՀԿ ավագ պաշտոնյաների կոմիտեի նիստը:



ՍՏՀԿ ԱԳ նախարարներիխորհրդի հանդիպմանը, որը վարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար էլմար Մամեդյարովը, մասնակցել են ՍՏՀԿ 12 անդամ երկրների պատվիրակությունները, ՍՏՀԿ հարակից մարմինների, դիտորդ եւ սեկտորալ համագործակցության անդամ երկրների ներկայացուցիչները: Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը:



Խորհուրդը քննարկել եւ ընդունել է ՍՏՀԿ կազմակերպության գործունեության արդյունավետության բարելավման, ՍՏՀԿ եւ միջազգային կազմակերպությունների, մասնավորապես` Եվրամիության միջեւ գործակցության եւ ՍՏՀԿ շրջանակներում համագործակցության առաջնային ուղղություններին առնչվող մի շարք կարեւոր որոշումներ:



ԻրելույթումԱրման Կիրակոսյանն անդրադարձել է ՍՏՀԿ շրջանակներում բազմակողմ համագործակցության հեռանկարներին` նշելով համագործակցության ոլորտներում ձեռք բերված նվաճումները: Նա կարեւորել է առանց որեւէ նախապայմանի բազմակողմ տնտեսական համագործակցությունը` որպես տարածաշրջանում առկա խնդիրների կարգավորման գրավական: Այդ համատեքստում նա հիշատակել է վերջերս ստորագրված հայ-թուրքական հարաբերությունների հաստատման ու զարգացման վերաբերյալ արձանագրությունների ստորագրումը` որպես նման մոտեցման լավագույն դրսեւորում:



Հայ-թուրքական արձանագրություններիստորագրմանն իր ելույթումանդրադարձել է նաեւ ՍՏՀԿ մշտական միջազգային քարտուղարության գլխավոր քարտուղար Լեոնիդաս Քրիզանթոպուլոսը` նշելով այդ փաստաթղթերի կարեւորությունը տարածաշրջանային եւ մասնավորապես, ՍՏՀԿ շրջանակներում, համագործակցության զարգացման եւ խորացման համար:



Նախարարների խորհրդի հանդիպման ավարտին հանդիսավոր արարողությամբ ՍՏՀԿ կազմակերպության նախագահությունը Ադրբեջանից փոխանցվել է Բուլղարիային, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---