Երեւանի քաղաքապետը եւ «Երեւան Ջուրը» քննարկեցին մայրաքաղաքի ջրամատակարարման հարցերը22 հոկտեմբերի 2009 - 21:10 AMT PanARMENIAN.Net - Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը եւ «Երեւան Ջրի» ղեկավար Պասկալ Ռուայեն քննարկեցին մայրաքաղաքի ջրամատակարարման հարցերը, հաղորդում է քաղաքապետարանի մամլո ծառայությունը: «Երեւան Ջուր» ՓԲԸ տնօրինության հետ հանդիպմանը Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը խնդիրների լուծման համար կար-որ է համարել քայլերի փոխհամաձայնությունը: «Հետամուտ եմ լինելու, որ Եր-անում ապահովվի ջրասպասարկման բարձր որակ, - համատեղ աշխատանքի շնորհիվ վերացնենք չլուծված բոլոր խնդիրները»,- ասել է Երեւանի քաղաքապետը: Հանդիպման ժամանակ քննարկվել է «Երեւան Ջուր» ընկերության վարկային ծրագրի կատարումը: «Երեւան Ջուր» ընկերության տնօրեն Պասկալ Ռուայեն նշել է, որ ընկերության ֆինանսական հնարավորությունները զիջում են առկա խնդիրների ծախսատարությանը: Երկուստեք խիստ մտահոգիչ են համարել ջրի մեծ կորուստը. այդ նպատակով, ըստ Պասկալ Ռուայեի, «Երեւան Ջուրը» ձեռնարկում է միջոցներ: Ջրամատակարարման որակի բարձրացումը, ջրակորուստների վերացումը եւ մայրաքաղաքի ողջ տարածքում շուրջօրյա ջրամատակարարման ապահովումը քաղաքապետը պայմանավորել է համատեղ աշխատանքով: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |