Հայաստանն այնպիսի որոշումներ է որոնում, որոնք տեւական խաղաղություն կհաստատեն Ղարաբաղում22 հոկտեմբերի 2009 - 22:09 AMT PanARMENIAN.Net - «Մենք շատ լրջորեն եւ պատասխանատվությամբ ենք մոտենում բանակցային ողջ գործընթացին: Ավելի շահագրգիռ կողմ, քան Լեռնային Ղարաբաղն է, քան Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն է` չկա: Եւ հենց Լեռնային Ղարաբաղն է ցանկանում, որպեսզի օր առաջ լուծվի այս խնդիրը: «Ես համոզված եմ, որ, իրոք, կան լուծումներ, սթափ լուծումներ: Դրանք կարող են գտնվել միայն այն պարագայում, երբ բանակցող կողմերն իրատեսորեն են մոտենում ստեղծված իրավիճակին, երբ նրանց ակնկալիքներն իրատեսական են: Մենք փնտրում ենք երկարաժամկետ լուծումներ, այնպիսի լուծումներ, որոնք, իրոք, խաղաղություն կբերեն եւ այն կլինի տեւական: Ես չեմ կարծում, որ ճիշտ է գալ այնպիսի եզրակացությունների, այնպիսի լուծումների, որոնք ինչ-որ մի ժամանակահատվածի համար, միգուցե, կարող են լինել ընդունելի, բայց չեն կարող ապահովել, ինչպես արդեն ասացի, տեւական խաղաղություն»,- Արցախի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Իհարկե, ցանկացած բանակցությունում կողմերից յուրաքանչյուրը ցանկանում է ստանալ առավելագույնը, բայց ես չեմ հասկանում այն, երբ բանակցությունների ընթացքում կողմերից մեկը ձգտում է ստանալ ամեն ինչ, ղեկավարվում է «ամեն ինչ` ինձ» կարգախոսով: Նման պարագայում այդ կողմի համար բանակցությունները կարող են լինել ոչ դուրեկան, եւ բանակցությունների արդյունքները կարող են չբավարարել, բայց դա արդեն մեր մեղքը չէ: Հիմա մենք ապրում ենք 21-րդ դարում, երբ հնարավոր չէ շատ բան թաքցնել, եւ այս իրավիճակը տեսնում են շատ-շատերը` ոչ միայն մենք կամ բանակցող կողմերը: Երբ որ բանակցությունների մեր գործընկերները գան այն եզրակացության, որ պետք է լինի տրամաբանական լուծում, ապա այդ լուծումները հեշտությամբ կարող են գտնվել: Երբ որ նրանք իրատեսորեն մոտենան խնդրին եւ, դեկլարացիաներ անելուց բացի, իսկապես ցանկանան այն լուծել, այդ ժամանակ խնդիրը կլուծվի: Բանակցություններից հետո դժգոհություններ հայտնելը կամ հոխորտալը վերջնական լուծումը որեւէ կերպ չի մոտեցնում: Այն, ընդհակառակը, խանգարում է բանակցային գործընթացին, ավելացնում է անվստահությունը: Ուզում եմ կրկնել, որ բանակցությունների կոնտեքստից` լինեն դրանք նախկինում, թե հիմա, կտրել ինչ-որ հատված եւ փորձել այդ հատվածի մասին խոսել` ճիշտ չէ, մանավանդ որ մինչեւ խոսելն իրենք են վերապահումներ անում: Եթե իրենք ասում են, թե ամեն ինչ բանակցված չէ, թե բոլոր կետերի շուրջ համաձայնություն ձեռք բերված չէ:Կարծում եմ` ճիշտ կլինի, որ եւ մենք, եւ ադրբեջանցիները մեր ջանքերը կենտրոնացնենք բանակցությունների ներկա փուլի վրա, ոչ թե փորձենք ինչ-որ հատված կտրել նախկին բանակցություններից եւ ներկայացնել սեփական լսարանին»,-ասել է ՀՀ նախագահը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |