Լոնդոնում կանցնի երիտասարդ հայ նկարիչ Արշակ Սարգիսյանի ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 5-28-ը Լոնդոնի «Albemarle» պատկերասրահում տեղի կունենա երկու երիտասարդ նկարիչների` իտալացի Լուիջի Բենեդիչենտիի եւ հայ Արշակ Սարգսյանի ցուցահանդեսը:



Հոկտեմբերի 22-ին Մեծ Բրիտանիայի դեսպան պ-նՉարլզ Լոնսդեյլըկազմակերպեցընդունելություն նկարիչ Արշակ Սարգսյանի պատվին:



Միջոցառումը նվիրված էր նրա գալիք այցելությանը Լոնդոն, ուր նա ներկա կգտնվի իր վերջին գործերի ցուցահանդեսի բացմանը:



Հաջողություն ցանկանալով երիտասարդ նկարչին, դեսպանը նշեց. «Մեծ Բրիտանիայում ցուցահանդես կազմակերպելը չափազանց դժվար է: Կարծում եմ այն փաստը, որ Արշակը կարողացել է ցուցահանդես ունենալ Լոնդոնի շատ լուրջ պատկերասրահում արդեն իսկ խոսում է նրա տաղանդի մասին: Հուսով եմ, որ նա ճանապարհ կհարթի այլ հայ արվեստագետների համար, որպեսզի նրանք ավելի լավ ճանաչվեն Բրիտանիայում եւ հետաքրքրություն առաջացնեն Հայաստանի հանդեպ»:



PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում, Չարլզ Լոնսդեյլընշեց նմանատիպ միջոցառումների կարեւորությունը, եւ ավելացրեց, որ ամենամեծ համատեղ մշակութային ծրագիրն էր`բրիտանացի ռոք երաժիշտների այցը Հայաստան:



«Ինձհամար մեծպատիվէստանալ դեսպան Լոնսդեյլի բարոյականաջակցությունը», - ասաց պ-ն Սարգսյանը: «Նմանխրախուսումընկարչի համարաշխարհ արժե: Ես շնորհակալ եմ նրան, ինչպես նաեւ «Albemarle» պատկերասրահին` իմ գործերի ցուցահանդեսը կազմակերպելու համար»:



Գյումրիում ծնվածԱրշակ Սարգսյանը արժանացել է քննադատների եւ հասարակայնության գովասանքի յուրահատուկ էքսպրեսսիոնիզմի ոճով գեղանկարների եւ քանդակների համար: Հայաստանի նախագահի կողմից նա ստացել է Ոսկե Մեդալ գեղանկարչության ոլորտում նվաճումների համար: Նրան համարում են Երեւանի երիտասարդության վիզուալ պոետը:



Սարգսյանը կատարելէնաեւ մի շարք ծրագրեր, այդ թվում Զվարթնոց օդանավակայանի տերմինալի սեկցիայի ներքին դիզայնը: 1999-ից սկսած նրա գործերը ցուցադրվել են աշխարհով մեկ: Վերջերս նա հրավիրվել էր Նյու-Յորքի հեղինակավոր Art Omi International-ի կողմից:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---