Հայաստանի շախմատի հավաքականը Եվրոպայի թիմային առաջնությունում մեկնարկել է դանիացիների հանդեպ հաղթանակից23 հոկտեմբերի 2009 - 10:49 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի շախմատի հավաքականը հաջող է մեկնարկել Եվրոպայի 17-րդ թիմային առաջնությունում, Սերբիայի Նովի Սադ քաղաքում: Առաջին տուրում հայ շախմատիստները 3:1 հաշվով հաղթել են Դանիայի թիմին: Առաջ անցնելով, նշենք, որ Հայաստանի հավաքականի առաջին տախտակի վրա խաղացող Լեւոն Արոնյանը առաջին տուրին չեր մասնակցում` նրա հանգստյան օրն էր: Հայ շախմատիստներից առաջինն իրենց պարտիաներն ավարտեցին Վլադիմիր Հակոբյանը եւ Գաբրիել Սարգսյանը: Երկու գրոսմայստերները կիսեցին միավորները իրենց մրցակիցներ Լարս Բոի եւ Սյունե Բերգ Հանսենի հետ: Իսկ հայկական թիմին հաղթանակ բերեցին Արման Փաշիկյանը եւ Տիգրան Պետրոսյանը` առավելության հասնելով Լարս Սչանդորֆի եւ Վան Գլուդ Յոկոբի հանդեպ համապատասխանաբար: Արդյունքում առաջին տուրից հետո Հայաստանի հավաքականը մասնակից մյուս 16 թիմերի հետ միասին 2 միավոր է հավաքել, սակայն անհատական արդյունքներով կիսում է մրցաշարային աղյուսակի 7-8 տեղերը: Բացարձակ արդյունք են ցույց տվել միայն Հունգարիայի ու Հոլանդիայի հավաքականները, որոնց բոլոր չորս շախմատիստները հաղթել են իրենց մրցակիցներին: Երկրորդ տուրում հայ շախմատիստներն ուժերը կչափեն Ռումինիայի հավաքականի հետ, որը մասնակից թիմերի վարկանիշային ցուցակում զբաղեցնում է 14-րդ տեղը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |