Հովհաննես Գոհարյան. «ԱԵԿ»-ի հետ խաղից առաջ միայն մեկ խնդիր էր դրված` հաղթել23 հոկտեմբերի 2009 - 11:09 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի եւ Բելառուսի «Բատէ»-ի հարձակվող Հովհաննես Գոհարյանը մեկնաբանել է խաղը Հունաստանի «ԱԵԿ»-ի հետ Եվրոպայի լիգայի խմբային փուլի խաղից հետո, որտեղ իր թիմը սեփական դաշտում հաղթել է 2:1 հաշվով:«Խաղից առաջ միայն մեկ խնդիր էր դրված` հաղթել: Մենք գիտեինք, թե ինչի կարող ենք սպասել հունական ակումբից եւ ջանադրաբար կատարում էինք խաղի համար նախատեսված ծրագիրը: Մրցակցի խաղացողներից մեկի հեռացումից հետո քաոս տիրեց: Դաշտի վիճակն այնքան էլ լավ վիճակում չէր, սակայն մեղավոր էին ոչ թե կազմակերպիչներն, այլ մթագնած եղանակը: «Բենֆիկայի» «Էվերտոնի» հանդեպ տարած հաղթանակից հետո, մենք միայն մեր խաղերին պետք է ուշադրություն դարձնենք եւ անպայման հաղթենք: Աթենք ենք մեկնում երեք միավոր վաստակելու նպատակով»»-մեջբերում է Գոհարյանին ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքէջը: Հիշեցնենք, որ հայ հարձակվողը դաշտ էր դուրս եկել 66-րդ րոպեին` փոխարինելով թիմի պաշտպան Դմիտրի Լիխտարովիչին դեռ 1:1 հաշվի ժամանակ: Չորրորդ տուրում «Բատէ»-ն ու «ԱԵԿ»-ը նորից կհանդիպեն: Խաղը տեղի կունենա նոյեմբերի 5-ին Աթենքում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |