ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՄԵՆ ԿԵՐՊ ԱՋԱԿՑԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ

PanARMENIAN.Net - Չնայած Մեծ Բրիտանիան չի հանդիսանում ԵԱՀԿ Լեռնային Ղարաբաղի Մինսկի խմբի անդամ, սակայն մենք պատրաստ ենք ամեն կերպ աջակցել ղարաբաղյան կարգավորմանն այն դեպքում, եթե մեզ դիմի հակամարտության կողմերից որեւէ մեկը: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հայտնել Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմոթի Ջոնսը: Նրա խոսքերով` պաշտոնական Լոնդոնը տարածաշրջանի վերաբերյալ միշտ առաջնորդվել է այդ դիրքորոշմամբ, եւ բրտանական կողմին միշտ հետաքրքրել է Հարավային Կովկասը: Դեսպանը նշել է, որ Մեծ Բրիտանիան պատրաստ է աջակցել կարգավոմանը «ցանկացած ձեւով, որը կընտրեն հակամարտող կողմերը»: Միեւնույն ժամանակ Թիմոթի Ջոնսն ավելացրել է, որ Լոնդոնը ոչ մի դեպքում չի ձգտում փոխարինել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը: Հակամարտության կարգավորումը գտնվում է դեմակայող կողմերի ձեռքում, իսկ միջնորդները կարող են միայն աջակցել կարգավորմանը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---