Քշիշտոֆ Պենդերեցկու օրերը Հայաստանում կանցնեն կոմպոզիտորի մասնակցությամբ

PanARMENIAN.Net - Հայտնի լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկիու օրերը կանցնեն Հայաստանում` հոկտեմբերի 26-29-ը: Օրերի շրջանակներում տեղի կունենա 4 համերգ: Բոլոր չորս համերգներին կհնչի միայն Քշիշտոֆ Պենդերեցկու երաժշտությունը`սիմֆոնիաներ, սիմֆոնյետտաներ, կոնցերտներ, սերենադներ, էտյուդներ: Պենդերեցկին կմասնակցի համերգներից մեկում, որը կանցնի նրա ղեկավարության տակ:



Երկրորդ համերգին ելույթ կունենան «Շանհայ» քառյակը, լեհ կոմպոզիտոր Միխալ Կլաուզան, ավստրիացի ջութակահար Յուլիան Ռահլինը եւ այլոք: Հայ երաժիշտներից Պենդերացկու ստեղծագործությունները կկատարեն դաշնակահար Արթուր Ավանեսովը, կլառնետահար Մարտին Ուլիխանյանը, «Հովեր» Հայաստանի Պետական սիմֆոնիկ նվագախումբը, Պետական կամերային երգչախումբը եւ շատ ուրիշներ:



Հայաստանում Քշիշտոֆ Պենդերեցկու օրերը առաջին անգամ անցկացվեցին 2008 թ-ի ապրիլին:

Քշիշտոֆ Պենդերեցկին ծնվել է փաստաբանի ընտանիքում նոյեմբերի 25-ին, 1933 թ-ին, Դեմբիցա լեհական քաղաքում: Ժամանակակից երաժշտական մշակույթում նա ամենավառ ներկայացուցիչներից մեկն է` կոմպոզիտոր, դիրիժոր, հասարակական գործիչ, մանկավարժ: Պենդերեցկու բազմակողմանի գործունեությունը կապված է աշխարհի շատ երկրների հետ, իսկ ստեղծագործությունները իսկությամբ համաշխարհային են:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---