Հայաստանը պետք է աշխարհին հայտարարի, որ կասկածի տակ չի դնում Հայոց ցեղասպանության փաստը23 հոկտեմբերի 2009 - 16:37 AMT PanARMENIAN.Net - Հայկական դիվանագիտությունը պետք է բոլոր ուղիներով տեղեկացնի միջազգային հանրությանը, որ Հայաստանը կասկածի տակ չի դնում Հայոց ցեղասպանության փաստը եւ շարունակելու է նրա միջազգային ճանաչման գործընթացը: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, հայտնել է ՀՅ Դաշնակցության քաղաքական հարցերով «Հայ Դատ» Կենտրոնական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:«Բացի կանադական ու շվեդական լրատվամիջոցներից, որոնք արդեն սկսել են կասկածել, արդյոք եղել է Հայոց ցեղասպանությունը, թե ոչ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների ստորագրումից հետո ամերիկյան առաջատար հրատարակություններն իրենց հրապարակումներում գրում են, որ Հայաստանը, համաձայնվելով պատմական ենթահանձնաժողովի ստեղծմանը, հարցականի տակ է դնում Հայոց ցեղասպանությունը: Պարզ է մի բան, որ բոլոր շրջանակները, որոնք հանդես էին գալիս Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, օգտագործելու են այդ հանգամանքը»,- ասել է Կիրո Մանոյանը: Նա համոզմունք է հայտնել, որ եթե Հայաստանի ԱԳՆ ու դեսպանատները չպայքարեն այդ կարծիքի դեմ, ապա Հայոց ցեղասպանության 95-ամյա տարելիցի նախաշեմին երկիրը կբախվի «թուրքական ցունամիի» հետ: «Եթե այսօր Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ են դնում դեռեւս չորս լրատվամիջոցներ, ապա մինչեւ ապրիլ նրանց թիվը կարող է աճել, եթե մենք անհրաժեշտ միջոցներ չձեռնարկենք»,- ասել է «Հայ դատի» ղեկավարը: Կանադական Embassy magazine ազդեցիկ ամսագիրը, ինչպես նաեւ շվեդական Metro եւ Svenska Dagbladet թերթերը կասկածի տակ են դնում Հայոց ցեղասպանության փաստը` իրեն հոդվածներում «Ցեղասպանության» փոխարեն օգտագործելով «հայկական ջարդեր» տերմինը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |