Հայաստանի պատվիրակությունը` Սեյրան Օհանյանի գլխավորությամբ մեկնել է Բրատիսլավա23 հոկտեմբերի 2009 - 21:27 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեկնեց Սլովակիա` որպես Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերին (ՄԱԱՈՒ) զորախումբ տրամադրող երկրի պատվիրակության ղեկավար, Բրատիսլավայում կայանալիք ՄԱԱՈՒ ձեւաչափով պաշտպանության նախարարների աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով:Հանդիպմանը կմասնակցեն նաեւ Աֆղանստանի պաշտպանության նախարարը, Աֆղանստանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը, Ընդհանուր պաշտպանական եւ անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ գերագույն հանձնակատարը: Սլովակիա այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպումներ կունենա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի եւ մի քանի պետությունների պաշտպանության նախարարների հետ, հաղորդում է ՀՀՊՆ Տեղեկատվության եւհասարակայնության հետկապերի վարչությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |