Գերմանիան այսուհետ էլ շարունակելու է իր ակտիվ եւ նպատակուղղված օգնությունը Հայաստանին

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 23-ին ՀՀ-ում Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության (ԳՖՀ) նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթն իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին:



Շնորհավորելով դեսպանին պաշտոննստանձնելու կապակցությամբ, նախագահՍարգսյանը նշել է, որ Հայաստանում ԳԴՀ նախորդ դեսպանները հայ-գերմանական համագործակցության լավ ժառանգություն են թողել եւ վստահություն հայտնել, որ նորանշանակ դեսպանը եւս մեծ ներդրում կունենա երկկողմ կապերի ընդլայնման գործում:



Նախագահն ասել է, որ Հայաստանի համար Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ հարաբերությունների խորացումը չափազանց կարեւոր է: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Գերմանիան Հայաստանի կարեւորագույն առեւտրային գործընկերներից է, Հայաստանին ցուցաբերվող արտաքին օժանդակության ծավալներով նա երկրորդ տեղում է ԱՄՆ-ից հետո, տեխնիկական եւ ֆինանսական ոլորտներում բազմաթիվ համատեղ ծրագրեր են իրականացվում, բարձր մակարդակի վրա են նաեւ քաղաքական երկխոսությունն ու Եվրամիության շրջանակներում համագործակցությունը, առկա են աշխույժ մշակութային շփումներ:



Դեսպան Շմիդթն ասել է, որ Գերմանիանկշարունակի ակտիվեւ նպատակային աջակցություն ցուցաբերել Հայաստանին, իսկ որպես դեսպան ինքը կանի առավելագույնը` զարգացնելու հայ-գերմանական համագործակցությունը:



Կողմերը մտքերեն փոխանակելերկկողմկապերի ընդլայնման հնարավորությունների, նաեւ` տարածաշրջանային խնդիրների շուրջ: Դեսպանն ասել է, որ Գերմանիան ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված նախաձեռնությունը` այն գնահատելով որպես կովկասյան տարածաշրջանում անվտանգության, կայունության եւ համագործակցության ամրապնդման գործում կարեւոր ավանդ, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---