Հայ-թուրքական արձանագրությունները շատ կարեւոր են Ստամբուլի հայ համայնքի համար24 հոկտեմբերի 2009 - 17:05 AMT PanARMENIAN.Net - Հայ Առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլսի Պատրիարքը ողջունել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փորձերը: Պատրիարքի ուղերձում խոսվում է խաղաղ երկխոսության որոնումների մասին, որում հնարավոր կլինի իրար վերաբերվել հանդուրժողաբար եւ ներողամտությամբ: «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ ստորագրված Արձանագրությունները շատ կարեւոր են Ստամբուլի հայ համայնքի համար: «Օրհնյալ են այն ջանքերը, որոնք կարող են հանուն խաղաղության մերձեցման դրդել երկու հարեւան պետություններին: Ստամբուլի հայ համայնքը լավատեսորեն է տրամադրված սկսված դիվանագիտական գործընթացի հանդեպ եւ վստահ է, որ այդ քայլերը ուղղված են հանուն երկու ժողովուրդների բարօրությանը», - ասվում է ուղերձում:Պատրիարքարանի նաեւ հաղորդում են, որ Հայ Առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլսի պատրիարքարանի ղեկավարի պաշտոնակատար, Եկեղեցական խորհրդի վարչության արքեպիսկոպոս Արամ Ատեշյանը իր դիրքորոշումը ներկայացրել է նախագահներ Սերժ Սարգսյանին եւ Աբդուլահ Գյուլին, ՀՀ նախագահի հոկտեմբերի 14-ին, Բուրսայում կայացած ֆուտբոլային խաղի այցելության ժամանակ, հաղորդում է «Բլագովեստ-ինֆոն»: Հայ Առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլսի պատրիարքարանի իրավասության տակ ավելի քան 30 գործող եկեղեցի է գտնվում: Մինչեւ 2008 թ-ը 10 տարվա ընթացքում Կոստանդնուպոլսի պատրիարքը` արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանն էր: 2004 թ-ից, Թուրքիայի կառավարությունը թույլ չի տալիս հայ համայնքին նշանակել նոր պատրիարքի ընտրություններ: «Ֆուտբոլային դիվանագիտության» մեկնարկի հետ, Ստամբուլի հայերի մոտ հույ ս առաջացավ դրական լուծել տվյալ հարցը: Ներկայումս պատրիարքի պարտականությունները կատարում է Արքեպիսկոպոս Արամ Ատեշյանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |