«Արեւորդի» երկրորդ բնապահպանական փառատոնը կբացվի դիմակահանդես-երթով

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 25-ին մեկնարկում է «Արեւորդի» երկրորդ բնապահպանական փառատոնը: Փառատոնը կմեկնարկի դիմակահանդես-երթով, որ կսկսվի Մատենադարանի մոտից եւ կավարտվի «Մոսկվա» կինոթատրոնի մոտ:



Մատենադարանի մոտ տեղի կունենա յուրօրինակ մի ցուցահանդես, որտեղ ներկայացված կլինեն անհետացման եզրին գտնվող Հայաստանի էնդեմիկ կենդանիների «քանդակները»` պատրաստված պոլիէթիլենային աղբից:



Այնուհետեւ շուրջ 500 պատանիներ, որոնք կկրեն տարբեր կենդանիների դիմակներ ու հագուստներ, որոնք պատրաստված են թափոններից, կշրջեն քաղաքի փողոցներով:



Դիմակահանդեսի նպատակն է հիշեցնել հանրությանը շրջակա միջավայրի պահպանության համար պատասխանատվության մասին:



Հայաստանի ֆաունան ընդգրկում է շուրջ 535 տեսակի ողնաշարավորներ, որոնցից 99-ը ընդգրկված են Կարմիր գրքում, իսկ 339-ը` էնդեմիկ տեսակներ են:



Ներկայումս Հայաստանում շուրջ 300 տեսակի կենդանիներ համարվում են անհետացող կամ հազվագյուտ:

«Արեւորդի» երկրորդ բնապահպանական փառատոնի գլխավոր հովանավորը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն է:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---