Կես տարվա ընթացքում կմշակվի Խորհրդարանական վեհաժողովի «ԵՄ-Արեւելյան գործընկերություն» հայեցակարգը

PanARMENIAN.Net - Եվրամիությունը եւ վեց հետխորհրդային պետություններ աշխատանքային խումբ են ստեղծել Խորհրդարանական վեհաժողովի «Եվրամիություն-Արեւելյան գործընկերություն» EURONEAST հայեցակարգը մշակելու համար: Խումբը ձեւավորվել է հոկտեմբերի 21-ին Ստոկհոլմում կայացած հանդիպման ժամանակ, որի ընթացքում քննարկվել են «Արեւելյան գործընկերություն» եվրոպական ծրագրի շրջանակներում խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցերը:



Հանդիպումը Ստոկհոլմում առաջին պաշտոնական համաժողովն էր, որի ընթացքում քննարկվեցին Արեւելյան գործընկերություն» միջխորհրդարանական կառուցվածքի ստեղծման մեխանիզմները: Տեղի են ունեցել նաեւ ծրագրի մասնակից երկրների խորհրդարանների միջազգային գործերի կոմիտեների նախագահների հանդիպումները:



Աշխատանքային խմբում ընդգրկվել է 12 խորհրդարանական: Նրանցից վեցը ներկայացնում են Բելառուսը, Ադրբեջանը, Ուկրաինան, Հայաստանը, Վրաստանը եւ Մոլդովան, իսկ վեցը` Եվրամիության խորհրդարանների պատգամավորներ են: Աշխատանքային խումբը կես տարվա ընթացքում պետք է մշակի EURONEAST-ի հայեցակարգը, համաձայնեցնի «Արեւելյան գործընկերությյան» շրջանակներում ապագա խորհրդարանական փոխգործակցության սկզբունքներն ու մեխանիզմները:

Եվրամիության «Արեւելյան գործընկերություն» ծրագիրը ստեղծվել է Լեհաստանի ու Շվեդիայի նախաձեռնությամբ`ԵՄ-ի առավել սերտ համագործակցության համար վեց հետխորհրդային երկրների` Մոլդովայի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Վրաստանի, Հայաստանի ու Բելառուսի հետ:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---