Շախմատի Եվրոպայի կանանց թիմային առաջնությունում երկիշխանություն է հաստատվել25 հոկտեմբերի 2009 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի շախմատի կանանց հավաքականը Եվրոպայի 17-րդ թիմային առաջնության 3-րդ տուրում, որն անցնում է Սերբիայի Նովի Սադ քաղաքում, տարել է իր երրորդ անընդմեջ հաղթանակը, այս անգամ հաղթելով մրցաշարի առաջատար Լեհաստանի հավաքականին 3:1 հաշվով:Չնայած նրան, որ Նելլի Աղինյանը արագ պարտություն կրեց Ջոաննա Դվորակովսկայից, Հայաստանի մյուս երեք ներկայացուցիչները համոզիչ հաղթանակներ տարան եւ 2 միավոր վաստակեցին հավաքականի համար: Երեք տուրից հետք ՀՀ հավաքականը վաստակել է 6 միավոր եւ Վրաստանի հավաքականի հետ միասին գլխավորոմ է մրցաշարային աղյուսակը: Չորրոդ տուրում երկու առաջատարները կխաղան իրար հետ: 3-րդ տուր` Հայաստան-Լեհաստան. Էլինա Դանիելյան-Մոնիկա Սոկո-1:0 Լիլիթ Մկրտչյան-Իվետա Ռայլիխ-1:0 Լիլիթ Գալոյան-Իոլանտա Զավադսկա-1:0 Նելլի Աղինյան-Ջոաննա Դվորակովսկա-0:1: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |