Թուրքիան Իսրայելին սառը պատերազմ է հայտարարել

PanARMENIAN.Net - Իսրայելի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունները երբեք այնքան վատ չեն եղել, որքան այսօր են: Իսրայելին մուսուլմանական աշխարհում միակ իսկական գործընկերոջ կորուստ է սպառնում, գրում է Neue Zurcher Zeitung ը:



Հոկտեմբերի կեսերին Անկարան բացառեց իսրայելյան բանակը ՆԱՏՕ-ի վաղուց ծրագրված զորավարժություններից` պարզաբանելով, որ անհայտ է` արդյոք զորավարժություններում գործադրված իսրայելյան ռազմական ինքնաթիռները մասնակցել են Գազայի սեկտորի վրա հարձակումներին, թե ոչ: Մի քանի օր անց թուրքական TRT1 պետական հեռուստաընկերությունը սկսեց Ayrilik սերիալի հեռարձակումը, որում իսրայելցի զինվորների մասնակցությամբ տեսարաններ էին ներգրավված:



Երկկողմ հարաբերությունների սառեցումը սկսվեց դեռեւս 2003թ., երբ վարչապետի պաշտոնը ստանձնեց Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Իրադրությունը վատթարացավ Գազայի սեկտորում պատերազմի արդյունքում: Ըստ երեւույթին, Թուրքիան որոշել է «իսրայելցիներին դաս տալ»,- նշել է Ռազմավարական հետազոտությունների կենտրոնից Թուրքիայի գծով փորձագետ Բեգին-Սադաթ Էֆրայիմ Ինբարը:



Իսրայելյան Haaretz թերթն իր հերթին հայտարարել է, որ Թուրքիան դեռ կզջա իր գործողությունների համար: «Թուրքիան ավելի շատ բան կկորցնի, քան Իսրայելը»,- գրում է թերթը: Այդ մասին վկայում է արդեն այն, որ Իսրայելի Պաշտպանության նախարարությունում այժմ մտորում են, թե արդյոք արժե թուրքերին զենք վաճառել, հաղորդում է inopressa.ru-ն:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---