Թուրքիայի ԱԳՆ. Մենք չենք կարող ճնշում գործադրել խորհրդարանի վրա

PanARMENIAN.Net - Ոչ հույս չկա, որ հայ-թուրքական Արձանագրությունները կվավերացվեն առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ դրական առաջընթացի: Այդ մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն: Նրա խոսքով, արեւոր է քաղաքական եւ հոգեբանական մթնոլորտը, որում խորհրդարանը կկարողանա վավերացնել նման համաձայնագրերը:



«Մենք գործում ենք սահմանադրության համաձայն եւ Արձանագրությունների վավերացման հարցում չենք կարող ճնշում գործադրել թուրքական խորհրդարանի վրա: Մենք ցանկանում ենք քաղաքական ու հոգեբանական հիմք նախապատրաստել, որպեսզի խորհրդարանը ճանաչի Արձանագրությունները: Մինչ այդ առաջընթաց է անհրաժեշտ խաղաղ բանակցություններում, որովհետեւ Ադրբեջանի խնդիրները դարձել են Թուրքիայի խնդիրը»,- ասել է Դավութօղլուն, հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---