«Արմավիան» ակտիվորեն աշխատում է իր չվերթների ուղղությունների ավելացման համար

PanARMENIAN.Net - «Արմավիա» ավիաընկերությունն ակտիվորեն աշխատում է իր չվերթների ուղղությունների ավելացման համար, մասնավորապես` Եվրոպա, հոկտեմբերի 26-ին Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում լրագրողներին է հայտնել «Միկա Լիմիտեդ» ընկերության ղեկավար, «Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը:



Նրա խոսքով, կավելանա չվերթների քանակն այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են Իտալիան, Շվեյցարիան: Բացի դրանից, նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին «Արմավիան» ծրագրում է չվերթ բացել դեպի Տուլուզա: «Չնայած ֆինանսական ճգնաժամին, ընկերությունը զարգացնելու է իր գործունեությունը»,- նշել է Բաղդասարովը:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---