ՍԾՏՀ նիստում ապատեղեկատվություն տարածելու Ադրբեջանի փորձը տապալվեց26 հոկտեմբերի 2009 - 19:29 AMT PanARMENIAN.Net - «Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) նիստում, որտեղ քննարկվում էին բնապահպանական հարցեր, Ադրբեջանի ներկայացուցիչն արծարծեց փախստականների ու տարածքների հարցը: Հայկական կողմը կոչ արեց նրան ապատեղեկատվություն չտարածել, քանի որ Լեռնային Ղարաբաղն ինքնորոշվել է բոլոր իրավական նորմերի պահպանմամբ եւ ստեղծել է անկախ պետություն, որը ռազմական ագրեսիայի է ենթարկվել Ադրբեջանի կողմից»,-մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը Ըստ Մինասյանի, ադրբեջանական պատվիրակության ղեկավար Հաջիեւն ապարդյուն փորձում էր բանավեճի մեջ ներգրավել վրացի եւ թուրք պատգամավորներին` հայտարարելով, որ, իբր, Հայաստանը սպառնում է Թուրքիայի ու Վրաստանի տարածքային ամբողջականությանը: «Ի պատասխան մենք ափսոսանք հայտնեցինք, որ մինչ օրս կան քաղաքական գործիչներ, որոնք չեն հասկանում, որ ղարաբաղյան հակամարտության դեպքում հակասություն չկա տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքների միջեւ, քանի որ ինքնորոշման սկզբունքնեի իրականացումը ոչ մի կերպ կապված չէ Ադրբեջանի տարածքային ամոբղջականության հետ»,-ասել է Մինասյանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |