Գլենդեյլում Ադանայի հայերի կոտորածի 100-ամյակին նվիրված միջոցառում է կայացել

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 11-ին Գլենդեյլի Հանրային գրադարանում Ադանայի հայերի կոտորածի 100-ամյակին նվիրված միջոցառում կայացավ: Այդ մասին ասվում է Կոմիտասի անվան Լոնդոնյան համալսարանի` PanARMENIAN.Net ուղարկած հաղորդագրության մեջ: Մոտ 3 ժամ տեւած միջոցառմանը մասնակցել են Ադանայի զոհերի հետնորդները, ինչպես նաեւ մտավորականության ու ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ: Միջոցառման հիմնական ելույթ ունեցողներն էին Գարո Մոմջյանը, պատմաբան Արա Սարաֆյանը, ակադեմիկոսներ Մայքլ Ագոբյանը, Քեյ Մուրադյանը, Ռիչարդ Հովհաննիսյանը եւ Լեւոն Մարաշլյանը:



Ելույթ ունեցողները պատմեցին 1909թ. Ադանայում հայ բնակչության ոչնչացման սարսափների մասին եւ ընդգծեցին Օսմանյան կայսրության մեղքն այդ ջարդերում: Գարո Մոմջյանն անդրադարձավ թուրքական պատմագրության անհիմն դիրքորոշմանը, որը ժխտում է 1909թ. կոտորածը: Մոմջյանի խոսքով, թուրք պատմաբանները թույլ են իրենց գնահատականի հարցում եւ վաղ, թե ուշ նրանց դիրքորոշումը փոխվելու է:



Միջոցառման կազմակերպիչներն էին Գլենդեյլի Հանրային գրադարանը, Կոմիտասի անվան Լոնդոնյան համալսարանը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---