Բելգիայում տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի 140-ամյակին նվիրված հուշ երեկո27 հոկտեմբերի 2009 - 15:27 AMT PanARMENIAN.Net - Անտվերպենում տեղի ունեցավ հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի 140-ամյակին նվիրված հուշ երեկո, որը կազմակերպել էր «Նուարդ» մշակութային միությունը:Երեկոյի մասնակիցներին ցուցադրվեցին Հովհաննես Թումանյանի լուսանկարները, փաստաթղթերի պատճենները, վերջերս հրատարակված գրքերը: Ինչպես հաղորդում է «Նուարդ» մշակութային կենտրոնը, Հովհաննես Թումանյանի կյանքի, ստեղծագործությունների եւ գործունեության մասին պատմել է միության նախագահ, «Լրագիր» թերթի գլխավոր խմբագիր Գեւորգ Մինասյանը: Ընթերցվեցին նաեւ Թումանյանի որոշ ստեղծագործություններ: Միջոցառմանը ներկա էին Թումանյանի ծոռներ Սոֆյա Թումանյանը եւ Ռուբեն Քանքարյանը: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |