Հայ-թուրքական երկխոսությունն արդեն ազդել է Հայաստանի ներքին քաղաքական դաշտի վրա27 հոկտեմբերի 2009 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն արդեն զգալի կերպով ազդել է Հայաստանի ներքին քաղաքական դաշտի վրա: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Հայ-թուրքական հարաբերությունները զգայուն հարց են հայ հասարակության համար եւ քաղաքական գործիչների համար մեղք կլինի չօգտագործել այդ զգայուն պահերը»,- ասել է քաղաքագետը:Նրա խոսքով, 15 տարվա ընթացքում հայ հասարակությունն արդեն հարմարվել է փակ սահմանին ու Թուրքիայի հետ հարաբերությունների բացակայությանը: «Ներկայիս ախտանիշը, որը նկատվում է հայ հասարակության մեջ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապված, մենք հանդիպել ենք նաեւ Մոսկվայում Մայնդորֆյան հռչակագրի ստորագրումից հետո»,- ասել է քաղաքագետը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |