Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը մեծ հարված էր Հայաստանի միջազգային վարկին

PanARMENIAN.Net - «1999թ. հոկտեմբերի 27-ին իրագործված ահաբեկչությունը շատ լավ օգտագործեց այն ժամանակվա Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը` վարչակարգը փոխելով ավելի ավտորիտարի»,- հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ նիստում հայտնել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը:



«Ժառանգություն» խմբակցության պատգամավորը նաեւ նշել է, որ իրականացված ահաբեկչությունը մեծ հարված էր Հայաստանի միջազգային վարկին, իսկ ՀՀ դիրքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում զգալիորեն թուլացավ:
 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---