Երեւանում կստեղծվի ռուս-հայկական ինովացիոն կենտրոն27 հոկտեմբերի 2009 - 19:55 AMT PanARMENIAN.Net - Ռոսհամագործակցությունը մտադիր է 2009 թվականի դեկտեմբերին ստեղծել ինովացիոն կենտրոն, որը կգործի Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնի հիման վրա, Երեւանում լրագրողներին է հաղորդել Ռոսհամագործակցության ղեկավար Իգոր Մորոզովը: «Մենք պետք է առաջ նայենք, ապագայի տնտեսությանը եւ կանգ չառնենք այն տնտեսական բազայի վրա, որն այժմ ունեն մեր երկու երկրները, քանի որ բուն քաղաքակրթությունը գտնվում է կրկին ձեւավորվող տնտեսական կենտրոնների բեկման վրա»,-նշել է նա: Նրա խոսքերով, մի քանի տարուց համաշխարհային տնտեսությունն բոլորովին այլ կլինի, եւ առաջ կանցնեն միայն այն երկրները, որոնք այսօր զբաղվում են ինովացիաներով: «Ռուսաստանը հասկանում է այդ խնդիրը ոչ միայն իր, այլ նաեւ ԱՊՀ երկրների համար»,-ասել է նա: Ինչպես ասել է Մորոզովը, ինովացիոն համագործակցության կենտրոնը կստեղծվի Դուբնայի միջուկային հետազոտությունների ինստիտուտի, ռուսական «Ռոսնանո» պետկորպորացիայի եւ Կուրչատովի ինստիտուտի հետ համատեղ: «Մենք ցանկանում ենք, որպեսզի մտավոր կարողությունների եւ իրական հնարավորությունների այս կոնգլոմերատը Հայաստան բերի այն ինովացիոն էկոնոմիկան, որը խթան կհանդիսանա նրա նոր զարգացման համար»,-ասել է նա: Այս համատեքստում նա հավելել է, որ դա պիլոտային ծրագիր կլինի, որը թույլ կտա ձեւավորել այն մոդուլը, որը հնարավոր կլինի կիրառել նաեւ ԱՊՀ այլ երկրներում: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |