Հայաստանի շախմատի հավաքականը հաղթեց իսպանացիներին եւ եզրափակում է ԵԱ -ն առաջատարների եռյակը28 հոկտեմբերի 2009 - 09:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի շախմատի հավաքականը Եվրոպայի թիմային առաջնության 6-դ տուրում, որը անց էր կացվում Սերբիայի Նովի Սադ քաղաքում, տարել է իր չորորդ հաղթանակը, այս անգամ առավելությանը հասան Իսպանիայի հավաքականի նկատմամբ` 3:1 հաշվով:Այս խաղում արդյունավետ էին Գաբրիել Սարգիսյանի եւ Տիգրան Պետրոսյանի պարտիաները, որոնք հաղթեցին Միգել Իյեսկասին եւ Իսանա Սալգադոին համապատասխանաբար: Իսկ Լեւոն Ահարոնյանը եւ Վլադիմիր Հակոբյանը ոչ ոքի խաղացին Ալեքսեյ Շիրովի եւ Ֆրանցեսկո Վալեխոյի հետ: Վեցերորդ տուրից հետո Հայաստանի հավաքականը Ռուսաստանի եւ Վրաստանի հավաքականների հետ միասին հավաքել է 9 միավոր եւ բարձրացավ 9-ից 3-դ տեղը մրցաշարային աղյուսակում: Միանձնյա առաջատար շարունակում է մնալ Ադրբեջանի հավաքականը, որը 6-դ տուրում խաղաղ դաշինք կնքեց Ռուսաստանի հավաքականի հետ: Եվրոպայի թիմային առաջնության 7-դ տուրում հայ շախմատիստները ուժերը կչափեն մրցաշարի առաջատար Ադրբեջանի հավաքականի հետ, որի կազմում հանդես են գալիս գրոսմայստերներ` Թեյմուր Ռաջաբովը, Վուղար Գաշիմովը, Գադիր Ղուսեյնովը, Շահրիյար Մամեդյարովը եւ Ռաուֆ Մամեդովը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |