Մինչեւ տարեվերջ Հայաստանում մեծ սղաճ չի լինի

PanARMENIAN.Net - Առաջիկայում Հայաստանի տնտեսությանը չեն սպառնում մեծ սղաճային ռիսկեր, սղաճը Հայաստանում կպահպանվի այն մակարդակի վրա, որը նախատեսված էր 2009թ. պետբյուջեով: Այդ մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:



Նախարարը հիշեցրել է, որ 2009թ. ինը ամիսների արդյունքում սղաճը Հայաստանում կազմել է 2,7 տոկոս 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ: «Այդ ցուցանիշը միանգամային ընդունելի է եւ լիովին տեղավորվում է 2009 պետբյուջեով նախատեսված շրջանակների մեջ»,-ասել է նա: Դավթյանը նաեւ հույս է հայտնել, որ մինչեւ տարեվերջ մեծ սղաճ Հայաստանում չի գրանցվի եւ Հայաստանի տնտեսությանը չեն սպառնում մեծ սղաճային ռիսկեր:



Այս առնչությամբ Դավթյանը հավելել է, որ 2010թ. բյուջեի նախագծում եւս ծրագրված է սղաճի ցածր տոկոս` 3-4 տոկոսի սահմաններում:



Միեւնույն ժամանակ, ասել է նախարարը, համաշխարհային տնտեսության վերականգնման եւ տնտեսական աճի պայմաններում սղաճային ռիսկերը բնականաբար կավելանան: «Այդ դեպքում մենք շտկումներ կկատարենք մեր քաղաքականության մեջ եւ ընդլայնված քաղաքականությանը փոխարինելու կգա առավել զսպող քաղաքականությունը»,-պարզաբանել է նա: Այս համատեքստում Դավթյանը հավելել է, որ ՀՀ կառավարությունը բնական հակացիկլիկ քաղաքականություն է վարում:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---