Արձանագրությունների վավերացման դեպքում հայկական խորհրդարանը պետք է դրանց մեջ վերապահումներ ներմուծի28 հոկտեմբերի 2009 - 16:12 AMT PanARMENIAN.Net - «Ես դեմ եմ հայ-թուրքական Արձանագրությունների վվերացմանը, քանի որ դրանցում պարզություն չկա, թե ինչպես են հետագայում զարգանալու իրադարձությունները, եւ Հայաստանի համար շատ բարդ է լինելու չեզոքացնել հնարավոր բացասական հետեւանքները»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:Սարգսյանի խոսքով, Թուրքիան այժմ աննախադեպ կերպով շահագրգռված է Արձանագրությունների վավերացման հարցում, քանի որ այնտեղ տեղ են գտել երեք գլխավոր սկզբունքները, որոնք հետաքրքրություն են ներկայացնում Թուրքիայի համար` սահմանների փոխադարձ ճանաչում, երկկողմ պարտավորություններով հարաբերությունների կարգավորում եւ հնարավոր արգելքներ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ճանապարհին: Հայաստանի Դեմոկրատական կուսակցության առաջնորդը ՀՀ խորհրդարանին առաջարկել է Արձանագրությունների վավերացման դեպքում նաեւ կից հուշագիր ընդունել, որում կնշվեն հնարավոր վտանգները եւ հայկական կողմից վերապահումներ կկատարվեն այն հարցերում, որոնք չեն կարող սակարկության առարկա դառնալ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |