Երեւան է ժամանել Ֆիլայի նախագահ Ռաֆայել Մարտինետտին

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 29-նոյեմբերի 1 Երեւանում Ըմբշամարտի Միջազգային ֆեդերացիայի (Ֆիլա) վաստակավոր մարզիչները տեղական մարզիչների վերապատրաստման դասընթացներ կանցկացնեն: Դասընթացներին ներկա կլինեն նաեւ Ֆիլայի նախագահ Ռաֆայել Մարտինետտին, որը Հայաստանի մայրաքաղաք է ժամանել հոկտեմբերի 28-ին, ինչպես նաեւ աշխարհահռչակ մի քանի մարզիչներ:



Դասընթացները բաղկացած են լինելու երկու հիմնական մասից. յուրաքանչյուր օր տեղացի եւ արտասահմանցի վաստակավոր մարզիչները վարելու են տեսական` մինչեւ ժամը 16.00, եւ գործնական` 16.00-18.00, պարապմունքներ, իսկ արդյունքում դասընթացի վերջին օրը տեղի է ունենալու քննություն եւ այն բարեհաջող հանձնողները ստանալու են Ֆիլայի մարզիչի կոչում:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---