Թբիլիսիում տոնել են հայկական դպրոցի հիմնադրման 70-ամյակը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 27-ին Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվանհայկական պետականդրամատիկական թատրոնի դահլիճում հանդիսավորությամբ նշվեց Թբիլիսիի թիվ 104 հանրային հայկական դպրոցի հիմնադրման 70-ամյա հոբելյանը:



104-րդ դպրոցի 70-ամյակիկապակցությամբհրապարակվեցին Հայաստանիեւ Վրաստանի կրթության եւ գիտության նախարարներ Արմեն Աշոտյանի եւ Նիկա Գվարամիայի, Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական ուղերձները: Ողջույնի խոսքով հանդես եկան Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Հրաչ Սիլվանյանը, Վրաստանի Կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Իրինա Կուրտաձեն, վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը: Միջոցառմանը ներկա էին Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրդը, վիրահայ հասարակության ներկայացուցիչներ եւ հյուրեր:



Հանդիսավոր պայմաններում դեսպան Հրաչ Սիլվանյանը դպրոցի տնօրեն Կարինե Մանուկյանին հանձնեց Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարության բարձրագույն պարգեւը` «Ոսկե հուշամեդալը»: Դպրոցի բազմաթիվ ուսուցիչներ արժանացան Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի կրթության եւ գիտության նախարարությունների, Հայաստանի Սփյուռքի նախարարության պատվոգրերին եւ շնորհակալագրերին:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---