Երեւան է ժամանում Բելառուսի ԱԳՆ ղեկավարը28 հոկտեմբերի 2009 - 18:25 AMT PanARMENIAN.Net - Բելառուսի ԱԳ նախարար Սերգեյ Մարտինովը պաշտոնական այցով կլինի Հայաստանում հոկտեմբերի 30-31-ին: Այցի ծրագրով նախատեսված են Սերգեյ Մարտինովի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Հանդիպումների ժամանակ կքննարկվեն երկկողմ համագործակցության արդի հարցեր, ինչպես նաեւ միջազգային կազմակերպություններում Բելառուսի ու Հայաստանի փոխգործակցությանն առնչվող հարցեր: Մարտինովը կայցելի նաեւ Շիրակի մարզ եւ կհանդիպի Շիրակի մարզպետ Լիդա Նանյանի հետ, որի ժամանակ առեւտրատնտեսական եւ գիտամշակութային համագործակցության մասին համաձայնագրեր կստորագրվեն Շիրակի եւ Գրոդնոյի մարզերի միջեւ: Մարտինովը հանդես կգա նաեւ ԵՊՀ ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի ռաջեւ, հաղորդում է Բելառուսի դեսպանատան մամլո ծառայությունը: Հայաստանը տանսներորդ տեղում է Բելառուսի ԱՊՀ երկրների հետ ապրանքաշրջանառության ցուցակում: Ապրանքաշրջանառությունը 2009թ. հունվար-օգոստոսին կազմել է 15,3 մլն դոլար, եւ աճել է շուրջ 12 տոկոսով 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |