Հայաստանի Հանրային խորհուրդը կներկայացնի ուսումնասիրությունները հայ-թուրքական սահմանի բացման մասին28 հոկտեմբերի 2009 - 19:46 AMT PanARMENIAN.Net - Երեւանում տեղի ունեցավ Հայաստանի Հանրային խորհրդի (ՀԽ) նիստ: Նիստի օրակարգում ներկայացվել էին Տնտեսական եւ սոցիալ խորհրդների միջազգային ասոցիացիայի գլխավոր վեհաժողովում եւ նմանատիպ կառույցներում ՀԽ-ի անդամության հարցը, «Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ համագործակցության» հայեցակարգի մշակումը, եւ հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ հարցերը:Նիստի ընթացքում ՀԽ-ի նախագահ Վազգեն Մանուկյանը հանձնարարել է ՀԽ-ի անդամներին` Կարեն Բեքարյանին, Սոս Սարգիսյանին, Բաբկեն Հարությունյանին եւ Խոսրով Հարությունյանին մշակել եւ ներկայացնել ավարտուն տեսքով «Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ համագործակցության» հայեցակարգը: Շոշափելով հայ-թուրքական սահմանի բացման հարցերը ՀԽ-ն որոշել է, որ Խորհրդի բոլոր 12 հանձնաժողովները համապատասխան ուսումնասիրություններ կանցկացնեն բոլոր հարցերով, որոնք կապ ունեն սահմանի բացման հետ: «Տնտեսական մենաշնորհի, Հայաստանում արտասահմանցիների կողմից անշարժ գույքի ձեռք բերման, միգրացիոն քաղաքականության, տնտեսության մրցակցության հարցերը պետք է մանրամասն քննվեն եւ ներկայացվեն Հայաստանի խորհրդին եւ կառավարությանը»,- ընդգծել է Վազգեն Մանուկյանը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |