Սեյրան Օհանյան. Մենք պետք է վերածնենք Տարոնի ոգին28 հոկտեմբերի 2009 - 21:15 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ Վարդան Գրիչենցի` Բաբկեն Վարդանյանի «Տարոն, տարոնականություն եւ հայոց բանակ» գրքի շնորհանդեսը: Շնորհանդեսին մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպայակազմի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք, արվեստի ու մշակույթի գործիչներ, հյուրեր:«Տարոնի նշանակությունը պետության եւ հայ ժողովրդի ազգային միասնության ստեղծման մեջ մեծ է ու անգին: Վարդան Գրիչենցը իսկական հայ է համարում նրան, ով պատրաստ է իր կյանքը նվիրավաբերել հանուն երկրի, ժողովրդի ու ազգային արժեքների»,-ասել է Օհանյանը` հավելելով, որ գիրքը նվիրված է մեր բազմադարյան պատմության վերաարժեւորմանը, ազգային ինքնության կնճռոտ խնդիրներին, համազգային գաղափարախոսության, հոգեւոր զարթոնքի առանցքային հարցերին»,-ասել էՕհանյանն` ընդգծելով, որ գիրքը կնպաստի ազգային ոգու եւ միասնականության ձեւավորմանը, կօգնի հարգանք եւ սեր ներարկել հայ բանակի հանդեպ: Իր հերթին, Գրիչենցը նշել է, որ հենց Տարոնն է մարմնավորում հայ պետականության գաղափարը: Տարոնը Մեծ Հայքի պատմական շրջաններից է: Տարոնն եղել է Մամիկոնյան իշխանների կալվածքը, որոնց ցեղից է սերում նաեւ Ավարայրի ճակատամարտի հերոս Վարդան Մամիկոնյանը, ինչպես նաեւ եղել է սպարապետ Գեւորգ Մարզպետունու հայրենիքը: Այժմ Տարոնը այժմյան Թուրքիայի Մուշ նահանգի մի մասն է կազմում, մյուս մասը` Վանի նահանգում է: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |