Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ հնարավորությունների ներուժը լիարժեք կերպով չի օգտագործվում29 հոկտեմբերի 2009 - 15:00 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ հնարավորությունների ներուժը լիարժեք կերպով չի օգտագործվում, ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը` ելույթ ունենալով «Ռուսաստան-Հայաստան. տնտեսական համագործակցություն» խորագրով խորհրդաժողովում, որ կազմակերպվել է Expo-Russia 2009 Armenia Երկրորդ ռուսաստանյան արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում: «Պետք է խոստովանել, որ մենք լիարժեք կերպով չենք օգտագործում մեր հնարավորությունների ողջ ներուժը, եւ այդ համատեքստում նման միջոցառումները լավ առիթ են սերտ շփման ու տեղեկատվության փոխանակման, համագործակցության նոր ոլորտների եւ նոր հնարավորությունների որոնման համար»,-ասել է նա: Ըստ նրա, հարկավոր է մեծ նախագծերի հետ զուգահեռ ակտիվացնել նաեւ համագործակցությունը փոքր ու միջին բիզնեսի ոլորտում: «Այստեղ կարող է հետաքրքիր լինել նաեւ շրջանների, առանձին ընկերությունների ու կազմակերպությունների համագործակցությունը»,-ասել է Երիցյանը: Միեւնույն ժամանակ, նախարարը հավելել է, որ մասնակից ընկերությունների տպավորիչ ցուցակը վկայում է, որ կա փոխադարձ ցանկություն` խթանել Հայաստանի ու Ռուսաստանի առեւտրատնտեսական համագործակցությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |