«Արեւելյան գործընկերությունը» կամրապնդի համագործակցությունը Հայաստանի ու ԵՄ-ի միջեւ

PanARMENIAN.Net - «Արեւելյան գործընկերությունը» կամրապնդի համագործակցությունը Հայաստանի ու ԵՄ-ի միջեւ: Այդ մասին Երեւանում լրագրողներին է հայտարարել ՀՀ-ում Եվրահանձնաժողովի առաքելության ղեկավար Ռաուլ դը Լուցենբերգերը: «Այս նախաձեռնությունն այն հստակ ուղղությունն է, որը կօգնի Հայաստանին մերձենալ Եվրամիությանը: Նախաձեռնությունն ենթադրում է համաձայնագրի կնքում ազատ առեւտրի գոտու ստեղծման, մարդու իրավունքների ոլորտում բարեփոխումների, վիզային ռեժիմի պարզեցման ոլորտներում»,-ասել է դեսպանը` հավելելով, որ ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի պարզեցումը «Արեւելյան գործընկերություն» ծրագրի մասնակից երկրների համար ձեռք կբերվի այդ վեց երկրների հետ երկխոսության ավարտին:



«Հայաստանի ղեկավարությունը բավականաչափ քաղաքական կամք դրսեւորեց երկրում բարեփոխումների իրականացման համար, սակայն բարեփոխումները ժամանակ են պահանջում, եւ դեռեւս շատ անելիքներ կան»,-ասել է Հայաստանում Եվրահանձնաժողովի առաքելության ղեկավարը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---