Հայաստանը շահագրգռված է Լիտվայի հետ հարաբերությունների խորացման եւ ամրապնդման գործում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 29-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Լիտվայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էվալդաս Իգնատավիչիուսի հետ: Ողջունելով Լիտվայի արտգործնախարարի տեղակալին` նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացման կապակցությամբ եւ ընդգծեց, որ Հայաստանը շահագրգիռ է Լիտվայի հետ փոխշահավետ հարաբերությունների խորացման եւ ամրապնդման գործում:



Էվալդաս Իգնատավիչիուսը եւս բարձր գնահատեց երկու երկրների միջեւ ձեւավորված բարեկամական հարաբերությունները եւ նշեց, որ Լիտվան մտադիր է գործուն քայլեր ձեռնարկել տարբեր բնագավառներում Հայաստանի հետ համակողմանի փոխգործակցության զարգացման ուղղությամբ:



Բանակցությունների ընթացքումերկուստեքկարեւորվեց երկուերկրների արտաքինքաղաքական գերատեսչությունների արդյունավետ համագործակցությունը: Կողմերը բովանդակալից զրույց ունեցան Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության ընթացքի վերաբերյալ, նաեւ քննարկեցին ԵՄ «Արեւելյան գործընկերություն» ծրագրին առնչվող հարցեր:



Հանդիպմանը անդրադարձ կատարվեց երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---