Իրանը պատասխանել է ՄԱԳԱՏԷ-ին29 հոկտեմբերի 2009 - 19:30 AMT PanARMENIAN.Net - Իրանի պետական ԶԼՄ-ները հաղորդում են, որ երկրի կառավարությունը պատասխանել է ՄԱԳԱՏԷ-ի առաջարկին` ուրանն արտերկրում հարստացնելու վերաբերյալ: Պատասխանն Իրանի ներկայացուցիչները հանձնել են ՄԱԳԱՏԷ-ի կենտրոնակայան Վիեննայում: Մանրամասները դեռեւս չեն հաղորդվում: Մինչդեռ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ Իրանը չի կասեցնի իր միջուկային ծրագիրը, սակայն պատրաստ է համագործակցել արեւմտյան երկրների հետ: Ըստ ՄԱԳԱՏԷ-ի առաջարկի, Թեհրանը իր ուրանը կուղրակի մեկ այլ երկիր հարստացման համար, հետո այն կվերադարձվի Իրանին հետազոտական միջուկային ռեակտորներում օգտագործելու համար: Այդպիսով, կբացառվի այն հավանականությունը, որ Իրանը ինքնուրույն կաշխատի ուրանի հարստացման ուղղությամբ, որը կարելի է օգտագործել միջուկային զենքի արտադրության համար: Մինչդեռ, Իրանից վերադարձել է ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների խումբը, որն այցելել է ուրանի հարստացման գործարան, որի շինարարությունը նախկինում գաղտնի էր պահվում: Պատվիրակության ղեկավարը, ժամանելով Վիեննա, հայտարարել է, թե դա «լավ ուղեւորություն» էր, սակայն մանրամասներ չի հաղորդել: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Փաշինյանը՝ Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին․ Ինձ հետ հանդիպելու ընթացակարգեր կան Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Մարուքյան. Լավ կլինի, որ Վեհափառից ներողություն խնդրեն «Կարծում եմ, որ սա մեծ հարված է մեր հեղինակությանը»,–ասել է նա OVIO-ն պաշտոնապես գործարկել է ՀՀ-ում խոշորագույն և ամենահզոր Տվյալների մշակման կենտրոնը Ամպային ծառայությունները ընկերության առաջարկների շարքում առանցքային տեղ կզբաղեցնեն Փաշինյան․ Ոստիկանները Սարդարապատում փորձել են ճշտել՝ Վեհափառը եկել է շարունակելո՞ւ սադրիչ գործողությունները «Նրա կողմից ղեկավարվող շարժումը խոչընդոտներ ստեղծելու պայմաններ էր ձևավորել»,- ասել է նա |